Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 3

:
Armenian - AA1896
1 Եւ ես, եղբարք, չկարողացայ ձեզ հետ խօսել ինչպէս հոգեւորների հետ, այլ ինչպէս մարմնաւորների հետ, ինչպէս մանուկների հետ Քրիստոսումը.
2 Կաթ խմեցրի ձեզ, եւ ոչ թէ կերակուր. որովհետեւ տակաւին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չէք կարող։
3 Որովհետեւ տակաւին մարմնաւոր էք. վասնզի տակաւին նախանձ եւ կռիւ եւ բաժանումներ կան ձեզանում. չէ՞ որ մարմնավոր էք եւ մարդկօրէն էք վարվում։
4 Որովհետեւ երբոր մէկն ասէ, Ես Պօղոսեան եմ, եւ միւսը Ես Ապողոսեան. չէ՞ որ մարմնավոր էք։
5 Արդ ո՞վ է Պօղոսը կամ ո՞վ է Ապողոսը. միայն պաշտօնեաներ, որոնց ձեռովը հաւատացիք. եւ ամեն մէկին՝ ինչպէս Տէրը տուաւ։
6 Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուաւ, բայց Աստուած մեծացրեց։
7 Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տուողը. բայց աճեցնող Աստուածը։
8 Տնկողը եւ ջուր տուողը մէկ են. բայց ամեն մէկն իր վարձքը կառնէ իր աշխատանքի չափովը։
9 Որովհետեւ մենք Աստուծոյ գործակիցներ ենք. դուք Աստուծոյ մշակութիւնը՝ Աստուծոյ շինուածն էք։
10 Աստուծոյ շնորհքի չափովը՝ որ ինձ տրուած է, իմաստուն ճարտարապետի պէս հիմք դրի. բայց ուրիշը շինում է. միայն թէ ամեն մէկը մտիկ տայ թէ ինչպէս է շինում։
11 Որովհետեւ ոչ ով ուրիշ հիմք չէ կարող դնել՝ քան թէ որ դրուած է, որ է Յիսուս Քրիստոսը։
12 Եթէ մէկն այս հիման վերայ շինէ ոսկի, արծաթ, ազնիւ քարեր, փայտ, խոտ, եղէգն.
13 Ամեն մէկի գործը պիտի յայտնուի. որ օրը կերեւեցնէ. որովհետեւ կրակով պիտի յայտնուի. եւ ամեն մէկի գործը թէ ինչպէս է, կրակը կփորձէ։
14 Եթէ մէկի գործը՝ որ շինեց՝ հաստատ կենայ, վարձք կառնէ.
15 Եւ եթէ մէկի գործն այրուի՝ վնաս կքաշէ բայց ինքը կապրէ. այլ այնպէս՝ ինչպէս թէ կրակով։
16 Չգիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում։
17 Եթէ մէկն Աստուծոյ տաճարն ապականէ, նորան էլ Աստուած կապականէ. որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է՝ որ դուք էք։
18 Ոչ ով իր անձը չխաբէ. եթէ ձեզանից մէկը կարծում է թէ իմաստուն է այս աշխարհքումը, թող նա յիմար լինի՝ որ իմաստուն լինի։
19 Որովհետեւ այս աշխարհքի իմաստութիւնը յիմարութիւն է Աստուծոյ առաջին. վասնզի գրուած է՝ թէ իմաստուններին բռնում է իրանց խորագիտութեան մէջ։
20 Եւ դարձեալ թէ Տէրը ճանաչում է իմաստունների մտածմունքները, որ ունայն են։
21 Ուրեմն ոչ ով չպարծենայ մարդկանցով.
22 Որովհետեւ ամեն բան ձերն է. թէ Պօղոսը, թէ Ապողոսը, թէ Կեփասը, թէ աշխարհքը, թէ կեանքը, թէ մահը, թէ ներկայ բաները, թէ գալու բաները, ամեն բան ձերն է։
23 Դուք Քրիստոսինը եւ Քրիստոսը Աստուծունը։